211652_close_icon
views-count3339 դիտում article-date 16:09 17-01-2019

Իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե 3 բանից կարողանանք ազատվել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկում ծավալվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագծի շուրջ, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագան Դավիթ Անանյանը իրենց դիտարկումները և բացասական գնահատականը ներկայացրեցին նախագծի շուրջ: Անանյանն ասաց, որ 2019 թվականը բյուջետային մուտքերի համար ռիսկային տարի է, և առաջարկեց մեկ տարի հետաձգել նախագծի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հետևանքներին, ասաց, որ ետ են բերելու այն գումարը, որն այսօր կորցնում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կմախքներ կան և դա շատ լուրջ խնդիր է: «Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,- ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր