1421 դիտում
10:47 01-09-2015
Եթե գրչից անցել ենք զենքի, ցանկացած պահի պետք է կարողանանք նաեւ վերադառնալ գրչին․ Մանվել Գրիգորյանի հորդորը՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ.
«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսնե՛ր, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերմեկյան տոնի` Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բեղմնավոր ուսումնական տարի: Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հաճախում են առաջին դասարան, ում համար դպրոցի զանգը հնչում է առաջին անգամ:
Սիրելի՛ դպրոցականներ, այսօրվա կապույտ երկինքն ու խաղաղությունը, անկախ և ազատ ապրելու ձեր իրավունքը ձեռք են բերվել ձեր հայրերի, պապերի, մերձավորների կյանքի ու արյան գնով, հերոսության ու խիզախության շնորհիվ: Եվ դուք այսօր պետք է տեր կանգնեք մեր հայրենիքին` լավ սովորելով ու սերտելով հայրենասիրության դասերը: Դուք մեր երկրի ապագան եք, իսկ ապագայի ամուր հիմքերը դրվում են դպրոցում, որտեղից սկսվում է սեփական երկրի պատմության ու մշակույթի յուրացման ճանապարհը:
Բարի երթ ձեզ դեպի դպրոց, սիրելի՛ երեխաներ: Հարգելի՛ ծնողներ, ձեր զավակներին մասնագիտական բարձրագույն կրթություն տալու երազանքի դուռն այսօր բաց է, մաղթում եմ ձեր զավակներին ուսումնատենչ ոգի եւ աշխատասիրություն: Թող նրանք խորը եւ հիմնավոր յուրացնելով տարբեր ուսմունքներ՝ հարստացնեն ու հզորացնեն մեր երկիրը:
Բարի գալուստ եւ հաջողություն առաջին կուրսեցիներին, որ ուսման մեջ արդարացնեն իրենց ծնողների ու հարազատների հույսն ու ուրախությունը: Մեր հայրենիքի անկախության 24-ամյակի առթիվ մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, որ նրա մատաղ սերունդը` անկախության սերունդը լինի ավելի կիրթ, գիտուն, մարդկային ու հայրենասեր, որ կարողանա ավելի ճշգրիտ իմաստավորել անցյալը, տեր կանգնել ներկային եւ ավելի իմաստուն կերպով նախագծել գալիքը: Լինել մարդ, հայրենասեր, մասնագետ՝ ահա այն երեք հենասյուները, որոնց վրա կարող է ամուր կանգնել մեր պետականությունը: Ինչպես Նժդեհն է ասում՝ թրի եւ գրչի դաշինքը մեր ազգին հաղթանակների է առաջնորդում:
Դեռ 1989-ից բազում ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ եւ նույնիսկ՝ աշակերտներ ոչ միայն գրչով ու խոսքով, ոչ միայն գիտելիքով, այլեւ՝ անմիջականորեն զենքը ձեռքին կռվել են պատերազմական առաջնագծում: Եվ եթե գրիչից անցել ենք զենքի, ցանկացած պահի պետք է կարողանանք նաեւ վերադառնալ գրիչին, գրքին, գիտելիքին, քանզի 21-րդ դարում գիտելիքով են հաղթում ազգերը, ժողովուրդները:
Հարգարժա՛ն ուսուցիչներ, մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում է, որ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, թե որտեղից է գալիս հայ ազգը, ինչ առաքելություն ունի, դեպի ուր է գնում: Այս պատգամը տեղ հասցնելու խնդրում դուք լուրջ դերակատարում ունեք: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում նորանոր հաջողություններ»:
Նմանատիպ նյութեր
2438 դիտում
13:29 10-10-2015
Սիրելի՛ Տարոն․․․ գեներալ Մանվել Գրիգորյանի հիշողությունները, շնորհավորանքը եւ հորդորը
Այս բաժնից
700 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը
835 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
631 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ