Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. ՈՒՂԻՂ
7-րդ գումարման Ազգային ժողովում շարունակվում է առաջին նստաշրջանը: ԱԺ-ի այսօրվա նիստում շարունակվելու է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:
Օրակարգում է նաև հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկությունը, կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումն ու կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: