1756 դիտում
16:08 15-05-2019
Կայացել է ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովը սկսել է հերթական նիստի աշխատանքները:
Բացելով նիստը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խոսել է նախորդ ամսիների ընթացքում երկու հայկական խորհրդարանների միջև փոխադարձ շփումների և հաստատված կապերի մասին: Ողջունելով ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ միջխորհրդրանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքների մեկնարկը Երևանում՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը ընդգծել է համազգային կարևորության հարցերի քննարկման անհրաժեշտությունը: Ներկայացնելով նիստի օրակարգը՝ Արարատ Միրզոյանը անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, մասնավորապես Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներին և ազատություններին հակասող բանաձևերի ընդունմանը դիմակայելու առումով:
Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել միջխորհրդարանական այս ձևաչափի կարևորությունը Արցախի համար ինչպես միջազգային հանրությանը Արցախի ձայնը լսելի դարձնելու, այնպես էլ օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից: Խորհրդարանի ղեկավարը առանձնացրել է միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները՝ պատգամավորական ներուժի կիրառումը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման գործում, այլ երկրների խորհրդարաններից ու միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանող պատվիրակությունների այցերը Արցախ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումներով նախաձեռնություններին ընդհանուր ուժերով դիմագրավելու քայլերի ձեռնարկումը: Աշոտ Ղուլյանը նաև առաջարկել է նիստի օրակարգային՝ այլ հարցերի շարքում համատեղ քննարկումների դաշտ բացել այս պահին արդիական՝ Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի պատրաստման, հարկային օրենսդրության նախատեսվող փոփոխությունների, կրթության ոլորտում բարեփոխումներին վերաբերող հարցերի քննարկման համար:
Այնուհետև նիստը շարունակվել է դռնփակ ձևաչափով՝ «Խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները» և «Խորհրդարանական դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում» օրակարգային հարցերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1117 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
721 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
607 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար