Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված է 7 հարց, իսկ մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:
Օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը:



