Բեյլը լուրջ խնդիրներ կունենա «Ռեալում», եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից
Հունվարի 15-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժելէ վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած օրինագիծը՝ Եվրամիությունից «թավշյա» ճանապարհով դուրս գալու մասին, իսկ նրան անվստահություն էին հայտնել:
Օրինագիծը ենթադրում էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքները նվազագույն կլինեն. թագավորությունը կպահպանի ԵՄ-ի հետ տնտեսական, քաղաքական և սոցիալական հարաբերությունները:
Սակայն այն մերժելուց հետո մարտի 29-ին կընդունվի Եվրամիությունից երկրի անհապաղ դուրս գալու մասին օրենքը, ինչը կնշանակի, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները ԵՄ-ի երկրներում աշխատանքի թույլատվություն պետք է ստանան:
Այդ քաղաքացիների թվում են նաև ֆուտբոլիստները, առավել հայտնին՝ Գարեթ Բեյլն է, որը ապրիլի 1-ից չի կարողանա խաղալ «Ռեալում», եթե աշխատանքի թույլատվություն չստանա:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Եվրամիության երկրներում աշխատում է մոտ 800 հազ. բրիտանացի: