«Ռեալը» լուրջ խնդիրներ կունենա Մեծ Բրիտանիայի պատմական որոշման պատճառով
Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու որոշումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Մադրիդի «Ռեալի» համար:
Պրիմերայի կանոնակարգը ակումբներին թույլ է տալիս կազմում երեք խաղացող ունենալ, որոնք Եվրամիության երկրներից չեն: Ներկայումս «Ռեալում» այդպիսիք են Խամեսը (Կոլումբիա) և բրազիլացիներ Դանիլոն ու Կազեմիրոն:
Այժմ, երբ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, «Ռեալում» չորրորդ խաղացողը ոչ Եվրամիությունից կդառնա Գարեթ Բեյլը:
Թեպետ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից դեռ երկար գործընթաց է լինելու, դա հետագայում խնդիր կլինի «Ռեալի» համար, հաշվի առնելով, որ Ֆլորենտինո Պերես Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու դեպքում մտադիր է հենց Բեյլին դարձնել առանցքային խաղացող: