Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից 2017-ից, Շոտլանդիան անկախության վերաբերյալ երկրորդ hանրաքվեն կանցկացնի
Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլ Սթերջենը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից 2017-ից, ապա Շոտլանդիան անկախության վերաբերյալ երկրորդ hանրաքվեն կանցկացնի:
Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, քաղաքական գործիչը հայտարարել է, որ դա կարող է ստիպել Էդինբուրգին լքել ԵՄ-ն իր կամքին հակառակ:
Շոտլանդիայի անկախության հարցի վերաբերյալ քվեարկությունը կայացել է 2014 թ. սեպտեմբերի 18-ին: Հանրաքվեի մասնակիցների 55 %-ը կողմ է արտահայտվել Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին:
Ըստ Նիկոլ Սթերջենի, այս պարագայում տեղի բնակիչները ողջ Շոտլանդիայով մեկ ցույցեր կբարձրացնեն, որպեսզի վերանայվի երկրի՝ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հարցը: