211652_close_icon
views-count3955 դիտում article-date 13:08 15-01-2019

Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահի իշխանական երկու տեղակալներին: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, տեղի ունեցած նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը»,- ասաց Հովակիմյանը: Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20 պատգամավոր: Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը:

Նմանատիպ նյութեր