211652_close_icon
views-count1402 դիտում article-date 15:44 19-11-2024

Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով  սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին:

Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:

Նմանատիպ նյութեր