211652_close_icon
views-count1471 դիտում article-date 19:56 14-01-2019

Մանչեսթերում կողոպտել են Ռեշֆորդի և Ալեքսանդեր-Արնոլդի գործակալներին

Մանչեսթերում տեղի է ունեցել միջադեպ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդի գործակալների մասնակցությամբ: Ֆուտբոլիստներ ազգականներ և նրանց գործակալներ հանդիսացող Դեն Ռեշֆորդը և Թայլեր Ալեքսանդեր-Արնոլդը Մանչեսթերում կարիբյան խոհանոցի ռեստորանում ընթրելիս են եղել, երբ այնտեղ են ներխուժել կողոպտիչները: Ռեշֆորդից խլել են ժամացույցները, իսկ Ալեքսանդեր-Արնոլդից՝ դրամապանական ու նրա Range Rover-ի բանալիները: Երկու գործակալն էլ տուժել են, նրանց հիվանդանոց են տեղափոխել, սակայն վնասվածքները շատ լուրջ չեն: Ռեստորանից նրանք պետք է մեկնեին Բրայթոն՝ «Լիվերպուլի» հանդիպմանը: Ավազակախումբը զինված է եղել մաչետեներով և բեյսբոլի բիտաներով: Ոստիկանությունը բերման է ենթարկել 17-ից մինչև 58 տարեկան 6 հոգու և նրանց կասկածում է նշված հանցագործության մեջ:

Նմանատիպ նյութեր