211652_close_icon
views-count7455 դիտում article-date 19:06 14-01-2019

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

[url=https://www.tert.am/am/news/2019/01/14/Robert-khocharyan/2894357]Tert.am[/url]-ը գրում է. Աշխատանքային օրվա ավարտի պատճառով հետաձգվեց «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու և նրան գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը: Նիստը կշարունակվի վաղը` ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ Արամ Օրբելյանի հետ իր կապերն այնքան չեն, որ դա ազդի իր անաչառության վրա: Մենք մեր մասով այդ միջնորդությունը արեցինք, որ եթե վաղը դատարանը կայացրեց որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, դատախազները չշահարկեն պարոն Օրբելյանի և դատավորի այս հարաբերությունները: Մենք մեր մասով արեցինք դա, բացահայտեցինք այդ հարաբերությունների բովանդակությունը, իսկ դատախազները, դատավորը գտավ, որ անաչառության վրա դա չի ազդում»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/14/Robert-khocharyan/2894357]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր