2202 դիտում
14:37 18-12-2019
Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 18-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը դատավորին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը շարունակվում է։
Դեկտեմբերի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Ինքնաբացարկի հիմք են դարձել դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է:
Նմանատիպ նյութեր
7872 դիտում
19:06 14-01-2019
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
1717 դիտում
15:23 15-01-2019
Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդությունը