Բենզեման կոտրել է մատը. սա «Ռեալի» 7-րդ կորուստն է
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բետիսի» հետ խաղում (2:1) վնասվածք է ստացել:
Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ ֆրանսիացին կոտրել է աջ ձեռքի ճկույթը: Բենզեմայի ապաքինման ժամկետները ավելի ուշ հայտնի կդառնան:
Սա «Ռեալի» յոթերորդ կորուստն էր: Մադրիդյան ակումբում վնասվածք ստացած խաղացողների թվում են Տիբո Կուրտուան, Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը, Տոնի Կրոսը, Խավյեր Սանչեսը և Մարիանո Դիասը, ընդ որում՝ բացի Դիասից, մնացածները մկանային վնասվածքներ են ստացել: