Մարկո Ռոյսը կոտրել է ոտքի մատը և չի խաղա «Հանովերի» հետ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բաց կթողնի Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի հանդիպումը՝ «Հանովերի» հետ:
Գերմանացի ֆուտբոլիստ կոտրել է ոտքի մատը: Այս մասին հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը: Վերջին նաև նշել է, որ կասկածի տակ է նաև հարձակվող Ադրիան Ռամոսի՝ խաղադաշտ դուրս գալը:
Նշենք, որ «Հանովեր»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 17:30-ին: