Ադրբեջանական բանակը հերթական կորուստն ունի
Ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական ինքնասպանության դեպքը: Այն տեղի է ունեցել առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության մեկնաբանությամբ՝ նույն զորամասի 20-ամյա շարքային ծառայող Ազիմով Ղեյբաթղուլու Մարսուդ օղլուն ինքնասպան է եղել իրեն ամրակցված հրազենից արձակված կրակոցից:
Ազիզովի մահվան փաստով հետաքննություն է սկսվել: