211652_close_icon
views-count3136 դիտում article-date 20:13 12-01-2019

Անգլիա. «Արսենալը» պարտվեց լոնդոնյան դերբիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում 0:1 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»: Հանդիպման միակ և հաղթական գոլը 48-րդ րոպեին խփեց «Վեսթ Հեմի» 19-ամյա կիսապաշտպան Դեկլան Ռայսը: Ուշագրավ է, որ նրան արդյունավետ փոխանցում կատարեց «Արսենալի» նախկին կիսապաշտպան, ֆրանսիացի Սամիր Նասրին, որի համար սա «Վեսթ Հեմի» կազմում առաջին հանդիպումն էր տևական որակազրկումից հետո: Հանդիպումը բաց թողեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից և շարք կվերադառնա փետրվարի կեսերին: Այս պարտությունից հետո Ունայի Էմերիի թիմը 41 միավորով մնաց 5-րդ տեղում: 23-րդ տուրում «Արսենալը» ևս մեկ լոնդոնյան դերբի կանցկացնի, այս անգամ՝ ընդդեմ «Չելսիի»: Խաղը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:30-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր