Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Հունվարի 11-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղի ջրամբարի մոտակայքում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 11-ին, ժամը 03:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW 528» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):