211652_close_icon
views-count34174 դիտում article-date 12:44 10-01-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mazda-ն ու Opel Omega-ն. Opel-ն էլ բախվել է կայանված Mercedes-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Այնթափ գյուղի՝ Երևան-Արտաշատ խճուղու նոր Նոր Խարբերդ գյուղի հուշարձանի դիմաց բախվել են Այնթափ գյուղ բնակիչ՝ 37-ամյա Վռամ Ստեփանյանի վարած Opel Omega մակնիշի 35 TC 441 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Նորայր Վարդանյանի վարած Mazda մակնիշի 35 ZC 572 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Սպարտակ Խաչատրյանը, 31-ամյա Արմինե Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel Omega-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և բախվել 38-ամյա Արտակ Հակոբյանին պատկանող Mercedes մակնիշի 88 DQ 887 համարանիշի ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր