211652_close_icon
views-count2083 դիտում article-date 16:12 09-01-2019

Հասան Սալիհամիջիչ. Սա Ռիբերիի և Ռոբենի վերջին մրցաշրջանն է «Բավարիայում»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է ակումբի մի քանի խաղացողների հետագա կարիերան: «Մեծ հավանականությամբ, սա Ռիբերիի և Ռոբենի վերջին մրցաշրջանն է ակումբում: Եկեք առայժմ հանգիստ թողնենք նրանց: Նրանք մի ամբողջ դարաշրջան են խորհրդանշում, մենք հպարտանում ենք նրանցով: Ցանկանում ենք նրանց հրաժեշտ բարձր նոտայով: Ինչ վերաբերում է Խամեսին, ապա մենք շատ ենք զրուցել: Նա պետք է իրեն լավ զգա, որպեսզի բարձր խաղամակարդակ ցույց տա: Դրա համար մենք ամեն ինչ անում ենք, ես հասկանում եմ, թե ինչպիսի կարևոր խաղացող նա կարող է լինել: Մենք նրա պայմանագրի վերաբերյալ դեռ որոշում չենք կայացրել: Կարող եմ երաշխավորել, որ մեր ֆուտբոլիստներից ոչ ոք ձմռանը չի գնա», ասել է Սալիհամիջիչը:

Նմանատիպ նյութեր