211652_close_icon
views-count1832 դիտում article-date 13:29 23-09-2014

Կասիլյասը իր վերջին մրցաշրջանն է անցկացնում «Ռեալ»-ում

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ամենայն հավանականությամբ իր վերջին մրցաշրջանն է անցկացնում հարազատ ակումբի կազմում: Ինչպես տեղեկացնում է Cuatro-ն, 33-ամյա դարպասապահը 2015 թվականին որոշել է հեռանալ «Ռեալ»-ից: Կասիլյասը իր ողջ կարիերան անցկացրել է մադրիդյան ակումբի կազմում: Նա «Ռեալ»-ի առաջին թիմի կազմում իր նորամուտը նշել է 1999 թվականին: Ներկայումս Կասիլյասի գործերը «Արքայական ակումբում» այդքան էլ լավ չեն ընթանում: Վետերան դարպասապահը իր անվստահ ելույթների համար հաճախակի քննադատության է ենթարկվում: Սպասվում է, որ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էլչե»-ի հետ կայանալիք խաղում նա կմնա պահեստայինների նստարանին, իսկ նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Կեյլոր Նավասը:

Նմանատիպ նյութեր