«Մանչեսթեր Յունայթեդ». 40 մլն ֆունտ Արյեն Ռոբենի համար
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է 40 մլն ֆունտ առաջարկել Հոլանդիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենի համար, պնդում են բրիտանական լրատվամիջոցները:
Ռոբենին «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ցանկանում տեսնել մանկունիանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ով իր պարտականություններին կստանձնի աշխարհի առաջնության ավարտից հետո: Նշենք, որ ներկայումս վան Գալը հանդիսանում է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը: