211652_close_icon
views-count41884 դիտում article-date 15:49 09-01-2019

Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արագածոտնի մարզի որոշ հատվածներ երթևեկությունը դժվարանցանելի է դարձել. ուժեղ բուքը խանգարում է ճանշինի աշխատանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 9-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Հարթավան գյուղից մինչև Սպիտակի ոլորանների Ջրաշենի հատվածում երթևեկությունը մասամբ դարձել է դժվարանցանելի։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ուժեղ բուքն է, քանի որ տեղի ճանշինականները, ինչքան էլ ձնամաքրման աշխատանքներ կատարում են, կարճ ժամանակ անց ուժեղ բուքը փակում է ճանապարհը։ Անգամ տրակտորները չեն հասցնում բացեն բքից առաջացած ձյունը։ Տեղում աշխատում են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Աշխատում են նաև կապի և տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներն ու «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ճանապարհային ոստիկանները հետևում են, որպեսզի վարորդները չգերազանցեն սահմանված արագությունը, ցավոք, նաև կան վարորդներ, որոնց ավտոմեքենաների անվադողերը կիսամաշ են կամ ոչ ձմեռային, մինչդեռ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլգիաների, արտակարգ իրավիճակների նախարարությունները և Ճանապարհային Ոստիկանությունը տևական ժամանակ է, հորդորում են վարորդներին, որպեսզի նման հատվածներում երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով, մինչդեռ որոշ վարորդներ անտեսում են այդ հորդոր-կոչերը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ապարան քաղաքի սկզբնամասում բախվել են մարդատար Газель-ն ու Mercedes-ը, և ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, իսկ վթարի մեջ հայտնվածներն էլ ասում էին, որ տեղի ճանշինը ճանապարհը սկսել է մաքրել վթարից հետո, իսկ ճանշինն էլ հակառակն էր պնդում՝ ասելով, որ իրենք աշխատանքներ են կատարել, պարզապես ուժեղ բուքն իր սև գործն է անում։ Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանաաարհներին կատարվող աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր