47969 դիտում
14:26 27-12-2023
Ապարանի ճանշինի ոչ սրտացավ աշխատանքի ու բեռնատարների վարորդների պատճառով մերկասառույց ճանապարհին կաթվածահար էր եղել երթևեկությունը. օպերատիվ են գործել Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի ու Ապարանի ճանշինի փնթի աշխատանքի և որոշ «վայ վարորդների» ոչ ճիշտ ավտոմեքենա վարելու հետևանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ջամշլու գյուղից դեպի Լոռու մարզ՝ Սպիտակի ոլորաններ տանող հատվածում վրացական համարանիշներով բեռնատարները, ժողովրդի լեզվով ասած, «մկրատ» էին արել, ինչի պատճառով էլ երթևեկությունը նշված վայրում կաթվածահար էր եղել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարները։
Պարեկներն ու փրկարարները փրկարարական ավտոմեքենայով, հատուկ ճոպանների միջոցով, ավտոմեքենաները դուրս բերեցին երթևեկելի հատված, որից հետո Ապարանի ճանշինը ժամանեց ու սկսեց ճանապարհը մաքրել ձյան հաստ շերտից։
Այդ ընթացքում պարեկները ուժեղացված ծառայության էին իրականացնում։ Բարեբախտաբար, տուժածներ չկային։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+