211652_close_icon
views-count2904 դիտում article-date 12:10 05-01-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 5-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր): *** Հունվարի 5-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր