Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից
Հունվարի 4-ին, ժամը 20:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան տարածքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Շ. և 5 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ԳԵղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Կարմիրգյուղ-Սարուխան ավտոճանապարհի 1-ին կմ-ի արգելափակումից դուրս են բերել «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Դ.):
***
Հունվարի 4-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1982 թ.) արգելափակվել է Մ-4 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 32-րդ կմ-ին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
***
Հունվարի 4-ին, ժամը 18:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 4-ին, ժամը 16:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ դաշտամիջյան հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ն. և 4 ուղևոր) արգելափակվել է Կոճոռ թաղամասի Սուրբ Ամենափրկիչ մատուռ տանող ավտոճանապարհին հարակից տարածքում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 4-ին, ժամը 16:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Omega մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա. և 2 ուղևոր):