211652_close_icon
views-count4251 դիտում article-date 14:27 01-01-2019

Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար կպահանջվի առնվազն 4 ամիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար 4 ամիս տրամադրել: Այս մասին հայտնում է [url=https://www.nytimes.com/2018/12/31/us/politics/trump-troop-withdrawal-syria-months.html?action=click&module=Top%20Stories&pgtype=Homepage]The New York Times[/url]-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ չհայտարարված այցով Իրաքում գտնվելու ժամանակ Թրամփը գաղտնի զրուցել է Իրաքում և Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ Inherent Resolve գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Փոլ Լաքամերի հետ: ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորականները առնվազն 4 ամիս կունենան սահմանված կարգով և անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ Սիրիայից հեռանալու համար։ 2014 թվականի հունիսին Վաշինգթոնը Իրաքում ԻՊ դեմ ռազմական գործողություն էր սկսել, իսկ 2014 թվականի սեպտեմբերին՝ Սիրիայում:

Նմանատիպ նյութեր