211652_close_icon

Օբաման ողջունել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին Պուտինի որոշումը

views-count1972 դիտում article-date 15:10 15-03-2016
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայից ռուսական զորքորը դուրս բերելու մասին որոշումը: Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ մասին Օբաման հայտնել է Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը որոշումը կայացրել է երեկ՝ մարտի 13-ին: Իսկ Իրանի ԱԳՆ-ն էլ այդ քայլը որակել է դրական:

Նմանատիպ նյութեր