2302 դիտում
12:25 28-12-2018
ՊԵԿ-ն արդիականացնում է ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը
Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: Արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ:
2019թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման նպատակով ներմուծված ավտոմեքենաների (բացառությամբ մինչև 2019թ. հունվարի 1-ը ձեռք բերված ավտոմեքենաները) մաքսային ձևակերպումների վճարման ենթակա գումարի չափը պարզելու համար կոմիտեն առաջարկում է առաջնորդվել ՊԵԿ պաշտոնական կայքէջի (http://www.petekamutner.am)՝ Ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվող
ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ ենթաբաժնի արժեքային ցուցիչներով: Մշակված արդյունքները տվյալ ենթաբաժնում հասանելի կլինեն 2019 թ. հունվարի 1-ից:
Այսպիսով՝ անձնական օգտագործման նպատակով 2019 թ. հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարի չափը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
16160 դիտում
11:52 08-05-2018
ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը
3580 դիտում
15:39 05-10-2018
ՀՀ զինված ուժերն արդիականացնում են տանկային պարկը. ներդրվելու են սեփական արտադրության համակարգեր
Այս բաժնից
799 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
706 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
601 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին