211652_close_icon
views-count1733 դիտում article-date 13:09 21-12-2020

Շվեդիան Ռուսաստանի աճող ռազմական ակտիվության պատճառով արդիականացնում է զինված ուժերը, ավելացնում պաշտպանական բյուջեն․ Times

Շվեդիան ձեռնամուխ է եղել զինված ուժերի ավելի քան կես դարում ամենախոշոր արդիականացմանը՝ ի պատասխան Բալթիկ ծովում, Հյուսիսային Ատլանտիկայում և Հյուսիսային բևեռային շրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության զգալի աճին: Այս մասին [url=https://www.thetimes.co.uk/article/sweden-upgrades-military-as-it-considers-joining-nato-h70n2tnbx]Times[/url] թերթում հրապարակված հոդվածում հայտարարել է սկանդինավյան երկրի պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիստը։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանն այժմ իրականացնում է «ավելի բարդ ու համալիր զորավարժություններ՝ հնարավորությունների ավելի բարձր մակարդակով»։ «Մուրմանսկում արկտիկական բրիգադի հետ խոշոր ռազմածովային բազա է գտնվում, և մենք նաև զորավարժություններ և գործողություններ ենք նկատում Հյուսիսային Ատլանտիկայում։ Դրա նպատակն է խզել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև միությունը և ոչնչացնել տրանսատլանտյան կապերը»,-ասել է նա: Նշվում է, որ կառավարական կոալիցիայի կուսակցությունները հոկտեմբերին Շվեդիայի պաշտպանական ռազմավարության նախագծի շրջանակներում պաշտպանական ծախսերի զգալի ավելացման վերաբերյալ համաձայնության են եկել կենտրոնամետ կուսակցության և լիբերալների հետ։ «2021-2025 թվականների ընթացքում պաշտպանության հատկացումները կավելանան 27,5 մլրդ շվեդական կրոնով (3,11 մլրդ դոլար), այսինքն՝ 40 տոկոսով։ 2014-2025 թվականների ամբողջ ընթացքում այդ աճը կկազմի 85 տոկոս։ 2025 թվականին մենք կտեսնենք ռազմական ներուժի ակնհայտ աճ», - ավելի վաղ հայտարարել էր Շվեդիայի ՊՆ նախարարը։ Ներկայում երկրի ռազմական բյուջեն 60 մլրդ կրոն (6,4 մլրդ դոլար) է:

Նմանատիպ նյութեր