211652_close_icon

Դանիայի հավաքականի նախկին հարձակվողին մահափորձի ժամանակ վիրավորել են

views-count2588 դիտում article-date 16:49 27-12-2018
Դանիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկի Բիլի Նիլսենի դեմ մահափորձ է իրականացվել: Միջադեպը տեղի է ունեցել Կոպենհագենում: Նիլսենիս հրազենից փորձել են սպանել, սակայն գնդակը դիպել է ֆուտբոլիստի ձեռքին: Հանցագործության կասկածաքով ձերբակալվել են տղամարդ և կին: Սկսվել է հետաքննություն: Նիլսենն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել իսպանական «Վիլյառեալում», «Էլչեյում» և «Ռայո Վալեկանոյում»: Դանիայի հավաքականի կազմում մասնակցել է 3 խաղի:

Նմանատիպ նյութեր