211652_close_icon
views-count2924 դիտում article-date 23:58 22-12-2015

«Արսենալը» 6 մլն եվրոյով ձեռք կբերի Ռուսաստանի հավաքականի հարձակվողին

Լոնդոնի «Արսենալը» Մոսկվայի «Դինամոյի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կոկորինի տրանսֆերի շուրջ: Լոնդոնյան ակումբը պատրաստ է «Դինամոյին» Կոկորինի համար վճարել 6 մլն եվրո: Նշենք, որ Կոկորինի տեղափոխությունը կախված է «Արսենալի» հարձակվող Դանի Ուելբեկի առողջական վիճակից: Ուելբեկը ծնկի վիրահատությունից հետո ապաքինվում է և շարք կվերադառնա փետրվարին:

Նմանատիպ նյութեր