Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին հարձակվողին կարող են դատապարտել 6 տարվա ազատազրկման
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Վինչենցո Յակվինտան մեղադրվում է մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ:
Բոլոնիայում ընթանում է «Նդրանգետեի» վերաբերյալ գործի հետաքննությունը: Դա Իտալիայի ամենաաղքատ նահանգում՝ Կալաբրիայում գործող կազմակերպված հանցավոր խմբավորում է:
Այս գործով անցնում է ավելի քան 140 մարդ, որոնց թվում են Յակվինտան և նրա հայրը: Յակվինտա-կրտսերին սպառնում է 6 տարվա ազատազրկում, իսկ նրա հոր համար դատախազները պահանջում են 19 տարվա ազատազրկում:
Կասկածյալներին մեղադրում են 2012թ. Էմիլիա-Ռոմանյա շրջանում երկրաշարժից հետո վերականգնման համար հատկացված գումարների հափշտակման մեջ, ինչպես նաև Իտալիայի հյուսիսում «Նդրանգետեի» վերահսկողությունը հաստատելուն օժանդակելու մեջ: