«Բարսելոնայի» նախկին դարպասապահը Մեսիի համար երգ է գրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն կարիերան ավարտելուց հետո տեղափոխվել է երաժշտական ոլորտ:
Այժմ նա երգեր է գրում, երաժշտական ստեղծագործություններ հեղինակում: Մասնավորապես, նա երաժշտություն է գրել Գվարդիոլայի «Բարսելոնայի» մասին պատմող «Take the Ball, Pass the Ball» վավերագրական ֆիլմի համար:
Պինտոն նաև «Բարսայի» առաջատար Լեո Մեսիի համար պատրաստվում է մի քանի երգ գրել: Նշվում է, որ Մեսին լսել է դրանցից մեկը և շատ է հավանել, և հնարավոր է, նրանք համատեղ կատարեն երգը:
Նա երգ է գրել նաև «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի համար, որի կլիպը համացանցում է տեղադրվել: