Իսպանիա. «Բարսելոնայի» հաղթանակն ու Լիոնել Մեսիի արքայական գոլը. տեսանյութ
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով շատ դժվար հաղթանակ տարավ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր «Սեւիլիայի» նկատմամբ:
Կատալոնացիները առաջինը գնդակ բաց թողեցին, սակայն նախ Լիոնել Մեսին ֆանտաստիկ գեղեցիկ գոլ խփեց տուգանային հարվածով, իսկ 2-րդ խաղակեսում Պիկեն դարձավ «Բարսելոնայի» հաղթական գոլի հեղինակը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 66 միավոր եւ 8 միավորով առջեւում է Մադրիդի «Ատլետիկոյից»: «Ռեալն» ունի 54 միավոր:
[b]Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
[/b]«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 2:1
Լիոնել Մեսի, 31, Ժերար Պիկե, 48 – Վիտոլո, 20