211652_close_icon
views-count30125 դիտում article-date 23:18 28-10-2019

Այդ երգը պատմում էր իմ կարոտի մասին. «Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Երևանին նվիրված երգ ու տեսահոլովակ է պատրաստել. aysor.am

[url=https://www.aysor.am/am/news/2019/10/28/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/1622402?fbclid=IwAR0oMxMsFzj3pOBJRlashf5xt-_tquzBxgyGHzhclvir3ARVAgGGTKCRS8c]Aysor.am[/url]-ը գրում է. [b]«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահ Տիգրան Խանջարյանը և երգահան Մարինա Թագակչյանը համատեղ աշխատանք են պատրաստել: Չէ, ոլորտը բոլորովին էլ սպորտային չէ, նոր աշխատանքը երգ է, որը կատարում է երաժիշտի ընտանիքում ծնված ու մեծացած նախկին ֆուտբոլիստը: [/b] «Երգի ասպարեզն ինձ փոքր տարիքից է գրավել, քանի որ հայրս՝ Արմեն Խանջարյանը, երգիչ է: 2000 թվականին Աիդա Սարգսյանի հետ ալբոմ են թողարկել, բայց Հայաստանից մեկնելուց հետո հեռացավ ասպարեզից: Շատ կցանկանայի իր ձայնն ունենալ, հրաշալի ձայն ունի: Առիթների ժամանակ երբ երգում էի, ասում էին, որ շատ լավ ձայն ունեմ, խորհուրդ էին տալիս զբաղվել երգարվեստով: Օգոստոսին Հայաստանում գտնվող տատիկիս 70-ամյակն էր նշվում, որոշեցի անակնկալ մատուցել ու մեկնել հայրենիք: Միջոցառման ժամանակ երգեցի, ինձ մոտեցավ հաղորդավար Իվան Թաիրն ու ծանոթանալու ցանկություն հայտնեց: Իրեն թվացել էր, թե ես պրոֆեսիոնալ երգիչ եմ: Զարմացավ, որ այն, ինչ անում եմ, սիրողական է, ու խորհուրդ տվեց լրջորեն մտածել երգարվեստտի մասին», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Տ. Խանջարյանը: Հենց այդ խորհուրդն էլ խթան դարձավ, որ Տիգրանն անի իր առաջին քայլերն այս ասպարեզում: Ծնողների հետ խորհրդակցելուց հետո որոշեցին դիմել երգահան Մարինա Թագակչյանին: Հանդիպումից հետո հստակեցվեց՝ ֆուտբոլիստ-երգիչն ու երգահան-հաղորդավարը կհամագործակցեն: Ու ծնվեց «Սիրուն Երևան»-ը: «Երբ որոշ ժամանակ անց Մարինան ինձ ուղարկեց երգը, ես, կարելի է ասել, սիրահարվեցի այդ երգին: Արդեն 20 տարուց ավելի է՝ Բելգիայում եմ ապրում, ու այդ երգը պատմում էր իմ կարոտի մասին, այնտեղ հատվածներ կային նաև իմ անձնական կյանքից»,-նշեց նա: Երգիչը խոստովանում է՝ ցանկություն կար երգը Երևանի ծնունդին՝ հոկտեմբերի 19-ին ավարտին հասցնել, բայց դա գերնպատակ չէր: Նկատում է՝ երգ գրելը «հանաք» բան չէ, ու ժամանակի հարցում պետք չէ շտապել: Տեսահոլովակի ռեժիսորը Վիկտոր Միխայլովն է: Տեսահոլովակում տեղ են գտել ոչ միայն Երևանի տեսարժան վայրերը, այլև՝ իրենց ոլորտներում ճանաչված ու սիրված բնակիչները՝ բժիշկներ, զինվորներ և, իհարկե, ֆուտբոլիստներ: «Լինելով նախկին ֆուտբոլիստ, բնական էր, որ շատ էի ցանկանում ֆուտբոլիստների էլ ներգրավել տեսահոլովակում: Նկարահանվել են Հայաստանի հավաքականի և «Փյունիկ» ակումբի երեք խաղացողները՝ Էրիկ Վարդանյանը, Արտակ Եդիգարյանն ու Արթուր Միհրանյանը»,-ժպիտով շեշտեց մեր զրուցակիցը: [img]https://st0.shamshyan.com/editor/0312908001572290141820830.jpg[/img] «Լինելով նախկին ֆուտբոլիստ, բնական էր, որ շատ էի ցանկանում ֆուտբոլիստների էլ ներգրավել տեսահոլովակում: Նկարահանվել են Հայաստանի հավաքականի և «Փյունիկ» ակումբի երեք խաղացողները՝ Էրիկ Վարդանյանը, Արտակ Եդիգարյանն ու Արթուր Միհրանյանը»,-ժպիտով շեշտեց մեր զրուցակիցը: [img]https://st0.shamshyan.com/editor/0036397001572290166317315.jpg[/img] Տիգրան Խանջարյանի ընտանիքը Հայաստանից Բրյուսել է մեկնել 1998 թվականին, երբ ինքն ընդամենը 4 տարեկան էր: Առաջին անգամ Հայաստան վերադարձել են 10 տարի անց՝ 2008 թվականին: «Բելգիա ենք եկել մայրս, հայրս, մորաքույրս, տատիկս, ես ու եղբայրս, իսկ իմ մեծ ընտանիքը Հայաստանում է ապրում: Այդտեղ՝ Սարի թաղում, մեր տունն է, ընկերներս են այդտեղ ու հարազատներս»,-ընդգծեց նա: 2018 թվականին Տիգրանն իր ընտանիքն է կազմել. ամուսնացել է Երևանում, կինը հայուհի է, փետրվարի 3-ին էլ դստրիկը կդառնա 1 տարեկան: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2019/10/28/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/1622402?fbclid=IwAR0oMxMsFzj3pOBJRlashf5xt-_tquzBxgyGHzhclvir3ARVAgGGTKCRS8c]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր