Իսպանիա. «Բարսելոնայի» հաղթանակը, Մեսիի հեթ-տրիկը և ռեկորդների հրավառությունը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 27-րդ տուր «Ռայո Վալեկանո»-«Բարսելոնա» տարատեսակ իրադարձություններով հարուստ ստացվեց:
Կատալոնացիները հերթական հաղթանակը տարան, այս անգամ 5:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, որը վերջին շրջանում ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում:
Նշենք, որ «Ռայո Վալեկանոն» հանդիպումն ավարտեց 9 հոգով. կարմիր քարտերի պատճառով հեռացվել էին Լյորենտեն և Իտուրան: «Բարսելոնան» այս հաղթանակով պատմական ռեկորդ սահմանեց` առանց պարտությունների հանդիպումների շարքը հասցնելով 35-ի (29 հաղթանակ, 6 ոչ ոքի): Նախկին ռեկորդը պատկանում էր «Ռեալին» (34 խաղ, 1988/89 մրցաշրջան):
Եվս մեկ ռեկորդ. Լիոնել Մեսին իր կարիերայի ընթացքում 35-րդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ և կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշը:
Բայց ամենազարմանալին այն էր, որ «Բարսելոնան» հերթական անգամ չկարողացավ իրացնել 11մ. հարվածը. Սուարեսը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Այս մրցաշրջանում կատալոնացիները 17 անգամ 11մ. հարվածի իրավունք են ստացել և իրացրել ընդամենը 7-ը:
Հերթական անգամ խաղային ժամանակ չստացավ «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 69 միավորով և 8 միավորով առաջ է «Ատլետիկոյից»:
[b]Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
[/b]«Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա»՝ 1:5
Մանուշու, 57 – Իվան Ռակիտիչ, 22, Լիոնել Մեսի, 23, 53, 72, Արդա Թուրան, 86