Արթուր Պետրոսյանը՝ «Լոռու» գլխավոր մարզիչ
Արթուր Պետրոսյանը նշանակվել է «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում։
46-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Մարզչական շտաբի մասին բոլոր մանրամասներն ակումբի մամուլի քարտուղարությունը կհայտնի շուտով, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/12/25/Petrisyan1/940468]Armsport.am[/url]-ը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին Արմեն Ադամյանը հրաժարական էր տվել «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնից:


