Արթուր Պետրոսյանը կլինի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ
                        Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

