211652_close_icon

Իգուաինը կտեղափոխվի «Չելսի», Մորատան՝ «Միլան»

views-count1884 դիտում article-date 14:51 25-12-2018
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», շատ մոտ է, որպեսզի տեղափոխվի «Չելսի»: Հիշեցնենք, որ «Միլանը» այս մրցաշրջանից առաջ 18 մլն եվրոյով վարձակալել էր Իգուաինին՝ հետագայում նրան 36 մլն եվրոյով ձեռք բերելու իրավունքով: «Չելսին» Իգուանին փոխարեն միլանցիներին առաջարկել է իր հարձակվող Ալվարո Մորատային, հետագայում արգենտինացու տրանսֆերը ամբողջովին վճարելու իրավունքով: Լոնդոնցիներն առայժմ պատրաստ են խաղացողների փոխանակումն իրականացնել վեց ամսով:

Նմանատիպ նյութեր