Ալվարո Մորատան տեղափոխվում է «Չելսի»
«Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կտեղափոխվի «Չելսի»: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբներն արդեն ձևակերպել են տրանսֆերը:
Գործարքի մանրամասների մասին առայժմ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ ավելի վաղ «Միլանը» իսպանացու համար պատրաստ էր վճարել 85 միլիոն եվրո:
Նշենք, որ «Չելսին» սկսել է իր ասիական շրջագայությունը, և թիմի կազմում հայտավորված չէ Դիեգո Կոստան: