«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը մոտ օրերս կհամալրի «Միլանի» շարքերը:
Արգենտինացի հարձակվողը ակումբում հաջողությամբ բուժզննում է անցել և շուտով պայմանագիր կկնքի:
«Միլանը» 30-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 54 մլն եվրո. 18 միլիոնը 2018/19 մրցաշրջանի վարձակալության համար գումարած՝ 36 միլիոն տրանսֆերը լիարժեք գնելու համար:
Իգուաինի աշխատավարձը կկազմի տարեկան 9,5 մլն եվրո, որից 1 միլիոնը «Յուվենտուսը» կվճարի 3 տարվա ընթացքում: