«Չելսի»-ի 31-ամյա կիսապաշտպան Մայքլ Էսիենը մոտակա օրերին կարող է դառնալ «Միլան»-ի խաղացող, հայտնում է ֆրանսիական մամուլը: Գանայի հավաքականի խաղացողը լոնդոնյան ակումբում ոչ միշտ է խաղալու հնարավորություն ստանում և Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ խաղային պրակտիկա ստանալու համար կարող է տեղափոխվել այլ ակումբ: Էսիենի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Գալաթասարայ»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Էսիենը «Չելսի»-ի կազմում մասնակցել է 9 խաղի: