Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ – Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ալագյազ – Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «OPEL» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Գ.):
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ – Արթիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Կանիաշիր գյուղի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «FORD TRANSIT » մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Փ.) :
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալագյազ–Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Tiida» և «BMW» մակնիշերի ավտոմեքենաները:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան: