«Արսենալը» երկար ժամանակով կորցրեց Մխիթարյանին
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի խաղա:
Ինչպես հայտնում է լոնդոնյան ակումի պաշտոնական [url=https://www.arsenal.com/news/team-news-mkhitaryan-monreal-mustafi-bellerin]կայքը[/url], հայ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի կոճային հատվածի կոտրվածք: Նա բաց կթողնի մոտ 6 շաբաթ:
Վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտ էր մտել դեկտեմբերի 19-ին՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում «Տոտենհեմի» հետ հանդիպմանը (0:2), որի առաջին խաղակեսում էլ ստացել էր վնասվածքը:


