«Ռեալը» երկար ժամանակով կորցրեց Նաչոյին և Կազեմիրոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Սելտային», սակայն կադրային կորուստներ ունեցավ:
Այդ խաղում «Ռեալի» միանգամից երեք ֆուտբոլիստ վնասվածքներ ստացան և լքեցին խաղադաշտը:
Այսօր նրանք բուժզննում են անցել, որոնց արդյունքներով պարզվել է, որ կիսապաշտպան Կազեմիրոն ոտնաթաթի վնասվածք է ստացել և բաց կթողնի 3 շաբաթ:
Պաշտպան Սերխիո Ռեգիլոնը ուժեղ հարված է ոտքին ստացել և բաց կթողնի մեկ շաբաթ:
Իսկ ահա պաշտպան Նաչոն վնասել է ծնկի կապանները և նրա ապաքինումը կտևի առնվազն 2 ամիս: