«Մանչեսթեր Յունայթեդը» երկար ժամանակով կորցրեց Սանչեսին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի վնասվածքը:
«Սանչեսը երկար ժամանակով է շարքից դուրս եկել: Չեմ ցանկանում ասել, թե՝ որքան, որպեսզի սխալ դուրս չգամ: Սակայն՝ իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ նա այս տարի միանշանակ այլևս չի խաղա», ասել է Մոուրինյոն:
Չիլիացի ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել երեկ՝ թիմի մարզման ժամանակ: