211652_close_icon
views-count3820 դիտում article-date 18:30 24-12-2018

Շվեցարահայ բարերարի օժանդակությամբ Գորիսում սկսվում են ֆուտբոլի դաշտի հիմնանորգման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շվեցարահայ բարերարի ֆինանսական օժանդակությամբ, ՀՖՖ հետ համատեղ Գորիսում հիմնվում է ֆուտբոլի ակադեմիա` մինչև 300 երեխայի համար։ Այսօր աշխատանքային այցով Գորիսում էր ՖԱ Արցախ ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Սևան Ասլանյանը։ Աշխատանքային այցի շրջանակներում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր` ուղղված Գորիսում ֆուտբոլի զարգացմանը, առաջիկա ծրագրերին։ Մարտի 1-ից մեկնարկում է ծրագրի առաջին փուլը` հիմնանորոգվում է Գորիսի ֆուտբոլի դաշտը, որից հետո, Սևան Ասլանյանի խոսքերով, Արցախի թիմը 2019- 2020թթ ֆուտբոլային նոր շրջանի տնային խաղերը անց է կացնելու ոչ թե Երևանում, այլ` Գորիսում` հաշվի առնելով ֆուտբոլային ավանդույթները։ Այսպիսով փորձ է արվելու համատեղ համագործակցության արդյունքում զարգացնել ֆուտբոլը և առավել պրոֆեսիոնալ հիմքեր ստեղծել։ Նախատեսվում է նաև Եվրոպայից հրավիրել ակադեմիայի տեխնիկական տնօրեն, ով երեք տարի պայմանագրային ժամկետով կվերապատրաստի մեր մարզիչներին և կկրթի երեխաներին։ Այսօր Շվեցարահայ բարերարի աջակցությամբ 90 երեխա ստացել են մարզական կոշիկներ, գնդակներ և ֆուտբոլային պարագաներ։ Տրվել է համագործակցության և համատեղ աշխատանքի մեկնարկը։ Գորիս համայնքի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ Գորիսում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները պետք է շոշափելի արդյունք ունենան և համայնքի կողմից ներդրվելու են հնարավոր ջանքերը մաքսիմալ առաջընթացի հասնելու համար։ Գորիսում հիմնվում է նաև ակադեմիա` մինչև 300 երեխայի համար։ Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է սկսվել նաև ՖԱ Արցախ ֆուտբոլային ակումբի հետ։ Դաշտի հիմնանորոգումից հետո, համատեղ համագործակցության արդյունքում երկուստեք ջանքերն ուղղվելու են Գորիսում ֆուտբոլը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար։ Գորիսի համայնքապետարանը բարձր է գնահատում համագործակցող բոլոր կողմերի ջանքներն ու պատրաստակամությունը համայնքում սպորտային կյանքի զարգացումը խրախուսելու, խոշոր ներդրումների և վստահության համար։ Լուսանկարներում հիմնանորոգումից հետո Գորիսի ֆուտբոլի դաշտի վերջնական տեսքն է։ Այն իրենից ենթադրում է ֆուտբոլի 2 բաց դաշտ, հանդերձարաններ և փակ մարզասրահ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր