34597 դիտում
21:56 03-10-2018
Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մայրը մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 2-ին ոստիկանություն դիմած քաղաքացու դիումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Ավան- Առինջ 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 50-ամյա Իրինա Ն.-ն, ով հայտնել է, որ այս տարվա ապրիլին մայրը՝ 78-ամյա Ժաննա Կ.-ն «Արթմեդ» բժշկական կենտրոնում բժիշկ Գագիկ Մ.-ի կողմից ենթարկվել է լեղապարկի վիրահատության, որից հետո բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մայրը սեպտեմբերի 14-ին Միքայելյան բժշկական կենտրոնում մահացել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)