211652_close_icon
views-count9617 դիտում article-date 17:40 22-12-2018

Մեր նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի. Ստեփանակերտում իրականացվել է բողոքի ցույց.aravot.am

Այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել է բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2018/12/22/1003993/?fbclid=IwAR2qujDPHYYhMtFTveKSWX2GUewQttPh9re5rl-eDey2as5BaF72F5R-Wt4]aravot.am[/url]-ը, նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքի կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում և կոչ արել անհապաղ ազատ արձակել` ելույթների ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» Aravot.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն ասաց` իրենց նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/12/22/1003993/?fbclid=IwAR2qujDPHYYhMtFTveKSWX2GUewQttPh9re5rl-eDey2as5BaF72F5R-Wt4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր